Python սկսնակների համար

Մեր ուսումնական կենտրոնը ուսումնական գործընթացն իրականացնում է ժամանակակից և անընդմեջ թարմացվող ուսումնական ծրագրերով։ Մեր փորձառու դասախոսները ջանք ու եռանդ չեն խնայում ուսանողներին ծրագրավորման հմտություններ փոխանցելու համար։

Python սկսնակների համար

Python-ը աշխարհի ամենատարածված և հեշտ ըմբռնելի ծրագրավորման լեզուներից է։ Այն լայն կիրառություն ունի ինչպես վեբ ծրագրավորման, այնպես էլ տվյալների վերլուծության, արհեստական բանականության, ավտոմատացման և բիզնես լուծումների մեջ։

Այս դասընթացը նախատեսված է սկսնակների և միջին մակարդակի ուսանողների համար։ Դասերը կառուցված են պարզ և հասկանալի օրինակներով, որպեսզի յուրաքանչյուր մասնակից կարողանա քայլ առ քայլ անցնել տեսական գիտելիքներից դեպի գործնական հմտություններ։

Դասընթացից դուք կսովորեք՝

  • Python-ի հիմնական կառուցվածքները և սինթաքսը
  • Տվյալների տեսակները, փոփոխականներ և օպերատորներ
  • Ֆունկցիաներ և մոդուլներ
  • Ֆայլերի հետ աշխատանք
  • Օբյեկտակենտրոն ծրագրավորում (OOP)
  • Տվյալների բազաների հետ կապ (MySQL, SQLite)
Արժեք (Խմբակային / Անհատական)

32000/39000

Տևողությունը

4 ամիս

Խմբում ուսանողների քանակը

8

Մեր նպատակը միայն ուսուցանումը չէ, այլև ձեր մասնագիտական աճի ապահովումը։

Մեր ուսումնական ծրագրերի ավարտից հետո դուք կստանաք ոչ միայն խորացված գիտելիքներ, այլև պրակտիկ հմտություններ, որոնք անմիջապես կարող եք կիրառել ձեր աշխատանքի մեջ։

  • Ժամանակակից և հարմարեցված ուսումնական ծրագրեր
  • Փոքր խմբերով դասընթացներ՝ անհատական մոտեցմամբ
  • Տեսական և գործնական դասերի համադրություն
  • Շահավետ գներ և ճկուն ժամանակացույց
  • Դասերը մեզ մոտ տեսաձայնագրվում են

Մեր դասընթացները ապահովում են ամուր տեսական հիմք՝ կառուցված համակարգված և մատչելի ձևով։

Յուրաքանչյուր թեմա բացատրվում է պարզ օրինակներով և տրամաբանական հաջորդականությամբ, որպեսզի դուք հեշտությամբ հասկանաք ու հիշեք սովորածը։

Մենք կարևորում ենք ոչ միայն տեսությունը, այլև գործնական կիրառությունը։ Յուրաքանչյուր դասի ընթացքում դուք աշխատում եք իրական օրինակների, նախագծերի և խնդիրների վրա։

Այս մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն սովորել, այլև ձեռք բերել իրական աշխատանքային փորձ։