Վեբ full stack

Մեր ուսումնական կենտրոնը ուսումնական գործընթացն իրականացնում է ժամանակակից և անընդմեջ թարմացվող ուսումնական ծրագրերով։ Մեր փորձառու դասախոսները ջանք ու եռանդ չեն խնայում ուսանողներին ծրագրավորման հմտություններ փոխանցելու համար։

Վեբ full stack

Դասընթացը բաղկացած է երկու հիմնական փուլից՝ front end և back end։ Յուրաքանչյուր փուլի վերջում իրականացվում է գիտելիքների ստուգում

Այս դասընթացը նախատեսված է սկսնակների և միջին մակարդակի ուսանողների համար։ Դասերը կառուցված են պարզ և հասկանալի օրինակներով, որպեսզի յուրաքանչյուր մասնակից կարողանա քայլ առ քայլ անցնել տեսական գիտելիքներից դեպի գործնական հմտություններ։

Դասընթացից դուք կսովորեք՝

  • Վեբ տեխնոլոգիաներ, ցանցեր՝ հիմունքներ
  • HTML, CSS և Bootstrap տեխնոլոգիան
  • JavaScript ծրագրավորման լեզուն
  • Սերվերային ծրագրավորում
  • PHP-ի հիմնական կառուցվածքները և գրելաձևը
  • Օբյեկտակենտրոն ծրագրավորում (OOP) PHP-ում
  • Տվյալների բազաների հետ աշխատանք (MySQL, PDO)
  • Վեբ համակարգերի անվտանգության հիմնական կանոններ
Արժեք (Խմբակային / Անհատական)

30000/35000

Տևողությունը

9 ամիս

Խմբում ուսանողների քանակը

2+

Մեր նպատակը միայն ուսուցանումը չէ, այլև ձեր մասնագիտական աճի ապահովումը։

Մեր ուսումնական ծրագրերի ավարտից հետո դուք կստանաք ոչ միայն խորացված գիտելիքներ, այլև պրակտիկ հմտություններ, որոնք անմիջապես կարող եք կիրառել ձեր աշխատանքի մեջ։

  • Ժամանակակից և հարմարեցված ուսումնական ծրագրեր
  • Փոքր խմբերով դասընթացներ՝ անհատական մոտեցմամբ
  • Տեսական և գործնական դասերի համադրություն
  • Շահավետ գներ և ճկուն ժամանակացույց
  • Դասերը մեզ մոտ տեսաձայնագրվում են

Մեր դասընթացները ապահովում են ամուր տեսական հիմք՝ կառուցված համակարգված և մատչելի ձևով։

Յուրաքանչյուր թեմա բացատրվում է պարզ օրինակներով և տրամաբանական հաջորդականությամբ, որպեսզի դուք հեշտությամբ հասկանաք ու հիշեք սովորածը։

Մենք կարևորում ենք ոչ միայն տեսությունը, այլև գործնական կիրառությունը։ Յուրաքանչյուր դասի ընթացքում դուք աշխատում եք իրական օրինակների, նախագծերի և խնդիրների վրա։

Այս մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն սովորել, այլև ձեռք բերել իրական աշխատանքային փորձ։

Loading
Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է!